Հրաչյա Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | երկրաբան |
Հրաչյա Մանուկի Պետրոսյան (հուլիսի 22, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաֆիզիկոս։ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1992 թվականներին աշխատել է ՀԽՍՀ, ապա՝ ՀՀ երկրաբանության վարչությունում։ Եղել է ճարտարագետ, ջոկատի պետ, խմբի գլխավոր մասնագետ, 1992-2011 թվականներին՝ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության երկրաֆիզիկայի բաժնի վարիչ։ 2011 թվականին նշանակվել է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ։ 1983-1987 թվականներին աշխատել է Մոնղոլիայում։ Եղել է խորհրդա-մոնղոլական արշավախմբի գլխավոր երկրաֆիզիկոս։ Արժանացել է "Լավագույն մասնագետ" դիպլոմի։ Ուսումնասիրությունները վերաբերում են կիրառական երկրաֆիզիկայի և սեյսմոլոգիայի բնագավառներին։ Հրատարակել է երկու մենագրություն, ավելի քան 30 գիտական հոդված։ Դրանք տպագրվել են Հայաստանում, Վրաստանում, Հունաստանում, Իրանում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Մոսկվայում, Նեապոլում։
Հրատարակել է
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тестирование и прогноз землетрясений. E., 2004, 157 с.
- Предвестники и прогноз землетрясений на территории Республики Армения. E., 2009, 134 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 110։